Ի՞նչ է ֆենոմենակենտրոն ուսուցումը
«Ֆենոմենակենտրոն ուսուցումը» ուսուցման կազմակերպման մեթոդիկա է։ Դրա էությունը այն է, որ միևնույն երևույթը երեխաներին ներկայացնում ենք տարբեր կողմերից։Ծրագիրը կազմվում է ըստ երեխաների առանձնահատկությունների, զարգացման պահանջների, հնարավորությունների և կարիքների։ Ըստ այդմ, յուրաքանչյուր դասարանի համար գծվում և մշակվում է առանձին ուսումնական ծրագիր։ Շատ կարևոր ենք համարում նաև սովորեցնել՝ ինչպես սովորել և ձևավորում ենք ինքնուրույն մտածողություն։
Ֆենոմենակենտրոն ուսուցման շրջանակներում տարրական դպրոցի դասարանում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ երեխաների ծնողների հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այնպիսի կաևոր թեմաների ինչպիսիք են՝ «Երեխաների իրավունքները», «Առողջ սնունդը», «Երաժշտությունը մեր կյանքում. հայ կոմպոզիտորներ», «Մեր հույզերը», «Տիեզերք» , «Դրամի ստեղծման պատմությունը, տեսակները» և այլն։
Երեխաները նաև ձեռք են բերել նոր հմտություններ, մասնավորապես՝ պատրաստել քանոն և խորհրդանշական հուշանվերներ, դուրս բերել սեփական հույզերը, պատրաստել չամիչ, վերլուծել հեքիաթները՝ հասկանալու վերջինների բուն իմաստը։