Լեզուների եվրոպական օր

 

Լեզուների բազմազանության և աշխարհում լեզուների տարածման նպատակով` Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական միությունը 2001 թվականին սեպտեմբերի 26-ը հռչակեցին Լեզուների եվրոպական օր:

Եվրոպան սեպտեմբերի 26-ին նշում է լեզվական և մշակությային բազմազանությունը՝ նպատակ ունենալով ընդգծել լեզուներ սովորելու կարևորությունն անձի շարունակական զարգացման գործընթացում:

Եվրախորհրդի անդամ պետությունները ամեն տարի այս օրը կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, հեռուստատեսային հաղորդումներ, լեզուների դասընթացներ, կոնֆերանսներ՝ բարձրացնելով լեզուների արժեքային գնահատականը:

Լեզուների եվրոպական օրվա առթիվ մեր կրթահամալիրի օտար լեզուների՝ ռուսերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի ուսուցիչներն աշակերտների հետ միասին հաղորդակից դարձան եվրոպական հարուստ մշակույթին, խորհրդանիշներին և ավանդույթներին:

Մեզ համար ավելի քան հատկանշական է այս օրը, քանի որ մեր կրթահամալիրի դպրոցում կրթական ծրագրի առանձնահատուկ մաս են կազմում օտար լեզուների դասավանդումն ու ուսուցումը: