Խաղերը մանկապարտեզում
Խաղերը նպաստում են երեխաների արդյունավետ հաղորդակցությանն ու համագործակցությանը, զարգացնում ուշադիր լսելու և անկաշկանդ գործելու կարողությունները։ Խաղի ընթացքում երեխայի խոսքն ու գործողություններն ավելի ազատ, անկաշկանդ են դառնում, միտքը՝ ճկուն․ «Խաղերի ընթացքում մեծահասակի կողմից կաշկանդող թելադրանքն ու հսկողությունը բացակայում է, և երեխան իրեն դրսևորում է իրավիճակին համապատասխան։ Խաղի շնորհիվ երեխաների մոտ զարգանում է տրամաբանությունը, ճանաչողականությունը, հիշողությունը, միտքը, մարմնի շարժողականությունը և այլն»,-ասաց դաստիարակ Մերի Սիլակյանը։
Նշենք որ մեր մանկապարտեզում երեխաները խաղում են`
Մեր մանկապարտեզի հոգեբան Էլեոնորա Հայրապետյանի խոսքով՝ խաղը մեծ դեր ունի երեխայի անձի ձևավորման գործում։
«Խաղերն արդյունավետ միջոց են երեխայի անձի ձևավորման, հուզակամային որակների ձևավորման համար։ Խաղի միջոցով յուրացվում են սոցիալական նորմերը, վարքի կանոնները։ Խաղը օգնում է ձևավորել հարաբերություններ, նվազեցնում է լարվածությունը, սթրեսը, զարգացնում է հույզերը, ստեղծագործական հմտությունները, ուշադրությունը»։
Նշենք, որ մանկապարտեզում կան խաղեր, որոնց նախաձեռնողը երեխաներն են, դրանք ինքնուրույն և ստեղծագործական բնույթի խաղերն են, օրինակ՝ սյուժետադերային խաղեր, խաղ թատերացումներ, խաղ փորձարկումներ։ Կան խաղեր, որոնց նախաձեռնողը մեծահասակներն են, դրանք ունեն մանկավարժական ուղղվածություն։ Օրինակ՝ ուսուցանող և ինտելեկտուալ խաղերը, շարժախաղերը, խաղ-զվարճալիքները։