Վերապատրաստումներ տարրական դպրոցի անձնակազմի, միջին և ավագ դպրոցի դասղեկների համար

Ամռան վերջին աշխատանքային օրերը բուռն էին ու հագեցած Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի տարրական դպրոցի անձնակազմի համար։ Իրար հետևից իրականացվեցին բովանդակալից վերապատրաստումներ:


Ֆենոմենակենտրոն ուսուցման առանձնահատկությունները, նպատակները և կազմակերպման ձևերը ներկայացրեց տարրական դպրոցի պատասխանատու Մերի Ներսիսյանը։ Տարբերվող էին և ուսանելի անձնակազմի ստեղծագործական մոտեցումները գործնական աշխատանքի ընթացքում, որն իրենք իրականացնելու են ուսուցման գործընթացում։


Մայրենիի ուսուցման նպատակներն ու խնդիրները, ծրագրային չափորոշչային պահանջները, դասավանդման ժամանակակից մոտեցումները ներկայացրեց վաստակավոր մանկավարժ-մեթոդիստ Կարինե Չիբուխչյանը, որն իր դասավանդման հետաքրքիր մոտեցումների ու մեթոդների փորձով կիսվեց մեր մանկավարժների հետ։


Պատժե՞լ, թե՞ խրախուսել։ Ինչպե՞ս հասկանալ երեխային և համագործակցել նրա հետ և ինչպե՞ս ձևավորել առողջ ապրելակերպ՝ կանխարգելելով վնասակար սովորությունները։ Այս հիմնահարցերին անդրադարձան մեր կրթահամալիրի հոգեբաններ Նինա Մովսիսյանը և Արմինե Փաշայանը։
Տեխնոլոգիայի ուսուցման նպատակներն ու խնդիրները, չափորոշչային ծրագրային պահանջները, դասի կառուցվածքը գործնական աշխատանքի մրջոցով ներկայացրին մեր կրթահամալիրի տեխնոլոգիայի ուսուցչուհի Սոնյա Վարդանյանը և տարրական դպրոցի պատասխանատու Մերի Ներսիսյանը։


Դպրոցի մանկավարժահոգեբանական թիմի կողմից վերապատրաստում է իրականացվել միջին և ավագ դպրոցի դասղեկների համար «Դեռահասության ճգնաժամ», «Հուզական այրում և ինքնախնամք», «Հուզական ինտելեկտ» և «Դասղեկի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները» թեմաներով։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են՝

 

  • դեռահասության տարիքային առանձնահատկությունները, դեռահասների մոտ առավել հաճախ հանդիպող դժվարությունները և լուծման եղանակները,
  • հուզական այրմանը նպաստող գործոնները, դրա դրսևորման առանձնահատկությունները, ինքնախնամքի եղանակները,
  • հուզական ինտելեկի բաղադրիչները և զարգացման փուլերը,
  • դասղեկի աշխատանքի համակարգը՝ պլանավորումը և փուլային նկարագիրը։


Հանդիպումնեը հագեցած են եղել տեսա-գործնական առաջադրանքներով, վարժություններով, թերապևտիկ տեխնիկաներով։ Մասնագետներին տրվել է հստակ գործիքակազմ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։