Թատերական խմբակի մասին

Թե ինչու մենք որոշեցինք ունենալ նաև թատերական խմբակ։

Թատրոնը արվեստի հնագույն տեսակներից է։ Այն իր մեջ ներառում է արվեստի համարյա բոլոր տեսակները։

Թատրոնով զբաղվող մարդն ակամա առնչվում է և՛ պարարվեստի, և՛ երգարվեստի, և՛ նկարչությանը, և ՛ արվեստի այլ տեսակների հետ։

Դերասանական արվեստը հղկում է մարդու խոսքն ու կեցվածքը։ Զարգացնում է նրա երևակայությունը, մտածողությունը , խոսքի կուլտուրան։

Թատրոնով զբաղվող երեխաները շատ արագ ձերբազատվում են տարատեսակ բարդույթներից դառնում ինքնավստահ ու շփվող, նրանք ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ, ինքն իրեն ճիշտ ներկայացնելու ունակություն։

Ի վերջո` թատրոնն արվեստ է գեղեցկության ու բարության մասին։