Բանակի օրը մեր դպրոցում և մանկապարտեզում

ՀՀ բանակի օրվան նվիրված տեղի ունեցավ բաց դաս, որի ընթացքում աշակերտները ներկայացրին հայ ժողովրդի փառավոր անցյալի մի շարք դրվագներ՝ Հայկ նահապետի ժամանակներից մինչև մեր օրեր։ Երեխաների ռազմահայրենասիրական ոգին նման միջոցառումների շնորհիվ ամրապնդվում է․ դրա մասին է վկայում այն մթնոլորտը, որ տիրում էր միջոցառման ողջ ընթացքում։ Մեր պատմական անցյալի իմաստավորումը ներկայում հզոր հիմք է մեր սաների համար՝ իրենց ազգային ապագայի տեսլականի կերտման գործում։

Կրթահամալիրի տնօրեն Ա․ Գրիգորյանը բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․ «Ծնունդդ շնորհավոր, հայո՛ց բանակ․․․․ Թող հավերժական լինի քո ճանապարհը: Թող զինվորի կամքն անկոտրում լինի, բազուկը` պինդ, սիրտը` աներկյուղ: Թող ազգային բանակի զինվորի ու սպայի ջանքերը փոխհատուցվեն հզոր ու ոգեղեն բանակի իրողությամբ: Թող մեր ժողովուրդը` ազգային բանակի իրողությամբ, տեսնի իր ազգային իղձերի ու պատմական խնդիրների իրագործման հուսալի երաշխավորին: Վստահ ենք, որ նոր հաղթանակները դեռևս առջևում են։»