Գրքի տոնին անմասն չմնացինք նաև մենք...📕📘📙

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնի կապակցությամբ մեր  կրթահամալիրի սաները պատրաստել էին գեղեցիկ միջոցառումների շարք, որի ընթացքում պատմեցին գրքի ծագման մասին, ներկայացրեցին Թումանյանի ստեղեղծագործական ուղին և նրա հասարակական գործունեությունը: Բեմադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթը, խոսվեց գրքի, ընթերցանության մասին՝ կարևորելով այն փաստը, որ գրագետ և բազմակողմանի զարգացած մարդ լինելը՝ հզոր պետության և գրագետ հասարակության գրավականն է: Տոնի ավարտին ավանդութի համաձայն սաները միմյանց գրքեր նվիրեցին: