Տնօրեն Ա․Գրիգորյանի շնորհավորական ուղերձը աշակերտներին

Սիրելի՛ աշակերտներ, մասնավորապես, 1-ին դասարանցիներ,
Շնորհավորում եմ ձեզ գիտելիքի օրվա կապակցությամբ։ Բարի գալուստ մեր մեծ ընտանիք, որի մի մասնիկը նաև դուք եք։ 

Այստեղ, համատեղ ուժերով կիրականացնենք ձեզնից յուրաքանչյուրի երազանքը․ մենք կստեղծենք հնարավորություններ, դուք կլինեք 
աշխատասեր ու կդառնաք լավագույն կրթահամալիրի լավագույն աշակերտները։

Համատեղ ուժերով բացահայտելու ու զարգացնելու
ենք ձեզնից յուրաքանչյուրի մտավոր, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունները։

Կրկին շնորհավորում եմ ձեզ մաղթելով ապրել խաղաղ  ու հզոր հայրենիքում՝ կերտելով նրա լուսավոր ապագան: