Նվիրատվություն՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Մեր համալիրում կազմակերպված ամենամյա ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը՝ 1 327 000 ՀՀ դրամ, ինչպես նախատեսված էր, փոխանցվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։ Մեր համալիրի դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Է. Սանթրոսյանը մեր դպրոցի աշակերտների հետ միասին այցելեցին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն և գումարի սերտիֆիկատը փոխանցեցին տնօրեն Հ. Մինասյանին, որից հետո տնօրենի հետ շրջեցին ու ծանոթացան «Զինվորի տան» աշխատանքներին:

«Տպավորություններս այնքան շատ են, որ բառերով չեմ կարող նկարագրել։ Մտածում էի՝ ինչ բարդ կլիներ, եթե զինվորների համար չտեղծվեր այսպիսի հնարավորություն, ինչպիսին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնն է,-նշեց աշակերտներից Անահիտ Կոկանյանը և հավելեց,- ուրախ եմ, որ մենք էլ կարողացանք մեր փոքրիկ ներդրումն ունենալ զինվորներին աջակցելու գործում»։

Հիշեցնենք, որ ցուցահանդես–վաճառքից ստացվել էր ընդհանուր 3.327.000 ՀՀ դրամ, որից մեր սաների ծնողների նվիրաբերած գումարը կազմել է 𝟏.𝟑𝟏𝟐.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ, աշխատողների նվիրաբերածը՝ 𝟐.𝟎1𝟓.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ։ Հասույթի մի մասը փոխանցվել էր «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին և Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։