Հովիկ Մուսայելյանը մեր կրթահամալիրում

Մեր կրթահամալիրում հյուրընկալել ենք «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանին, որ 2004 թվականիցՍինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի հիմնադրումից) մինչ օրս ղեկավարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։Նմանատիպ հանդիպումները կենդանի դաս ու խթան են մեր աշակերտներին՝ կրթական հաստատության ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու և լավ կրթություն ստանալու համար։

Մուսայելյանի պնդմամբ այն հնարավորությունները, որ կան մեր դպրոցում չկան ոչ միայն մեր երկրում այլև ողջ տարածաշրջանում։ Աշակերտներից մեկի հարցին, թե ինչ է պետք անել լավ IT մասնագետ դառնալու համար, Մուսայելյանը պատասխանեց․ «Նախ պետք է շատ կարդալ, բայց դա չի նշանակում, որ պետք է կարդալ ամեն ինչ։ Այնուհետև շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշումը բուհի ընտրության հարցում»։ Նրա կարծիքով պետք չէ վախենալ դժվարություններից, քանի որ ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություններ է ընձեռում․ «Եթե առաջ մեզ ասեին մեկ շաբաթ Սինոփսիսն աշխատի օնլայն, ես կմտածեի, որ դա ֆանտաստիկ է և նշանակում է, որ Սինոփսիսը կփակվի։ Այնինչ պետք է արձանագրենք, որ մեր արտադրողական ցուցանիշներն աճել են այս պանդեմիայի ընթացքում»։

Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում և աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։