Մեր ուսուցիչները հաջողությամբ անցել են ռուսաց լեզվի պետական թեստավորումը

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցիչները հաջողությամբ անցել են ռուսաց լեզվի պետական թեստավորումը, որն անցկացվել է Ռուսաստանի Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի աշխատակիցների կողմից։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբիոնի անդամները խորացված վերապատրաստում են անցել նաև Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում՝ «Ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից մեթոդներ» ծրագրով։