Շնորհավո՜ր տոնդ, անկա՛խ Հայաստան

Անկախության տոնը մեր պատմության թերևս ամենակարևոր ու փառահեղ օրն է: Այդժամ, ոտքի կանգնած հայ ժողովուրդը կյանքի կոչեց իր դարավոր ազատ ու անկախ ապրելու նվիրական երազանքը:

 

Անկախությունը ոչ միայն արյամբ ու քրտինքով ձեռք բերված հարստություն է, այլև մեր միասնական մտքի, հույսի և լուսավոր ապագայի տոն:

 

Մեր կրթահամալիրի սաներից յուրաքանչյուրը` որպես անկախության սերնդի վառ ներկայացուցիչ, առավել քան երբևէ գիտակցում է անկախության արժեքն ու անհրաժեշտությունը, հավատում սեփական ուժերին և լավատեսությամբ նայում ապագային:

 

Շնորհավո՜ր տոնդ, անկա՛խ Հայաստան: