Խելացի գրատախտակները՝ արդյունավետ դասընթացի միջոց

Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր դասարանները վերազինվել են նոր, գերժամանակակից տեխնիկայով՝ Android համակարգով աշխատող ինտերակտիվ էկրաններով, որոնք կրթական գործընթացն առավել պատկերավոր ու արդյունավետ են դարձնում, միևնույն ժամանակ, զարգացնում աշակերտների ՏՏ հմտությունները։

Ուսումնա-սպորտային համալիրի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արթուր Ավագյանը փաստում է, ինչ դասապրոցեսի ընթացքում կիրառվում են խելացի գրատախակները, նույն առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրվածությունն էլ ավելի է մեծացել․

«Դաընթացը որակով է, հեշտ, հաճելի աշակերտների համար, գրավում են նաև գույները։ Այժմ կարող ենք մեր ուզած որակի արտապատկերում անել, օգտագործել գունային երանգներ և վտահ լինել, որ նույն էկրանը նաև ժամանակի ընթացքում չի մարում»-նշեց Արթուր Ավագյանը։

Ինֆորմատիկայի ուսուցիչ Ելենա Պետրոսյանը նկատում է՝ ինտերակտիվ էկրանը ավելի հարմար է, քան նախկինում տեղադրված պրոյեկտորով տարբերակը: 

«Ինֆորմատիկայի դասերի ընթացքում նյութը ներկայացվում է պրեզենտացիաների տեսքով և շատ հարմար է որևէ պարզաբանող գրանցումներ կամ նշումներ անել անմիջապես էկրանին պատկերված սլայդի վրա: Հաճախ գործնական աշխատանքների ընթացքում մշակվում են ձայնային ֆայլերը, ինչը առաջ հնարավոր էր միայն հավելյալ դինամիկներ միացնելու դեպքում, այժմ հավելյալ դինամիկներ միացնելու կարիք չկա»,-ասում է Ելենա Պետրոսյանը։

Ինտերակտիվ էկրանների հնարավորությունները բազմաթիվ են՝ տեսախցիկի առկայություն,  բարձրախոսներ, կարող են գրանցել ցանկացած ձեռագիր նշում և պահել որպես էլեկտրոնային բովանդակություն։ Ունեն մատով հպման, ճկուն մեդիա բովանդակություն պահելու, առցանց դասընթացների հնարավորություններ։ Աշակերտները կարող են հեշտությամբ վերանայել ուսման գործընթացը, բաց չթողնել որևէ կարևոր նշում, նույնիսկ, երբ տանն են։

Էկրանները միացած են մեկ ցանցի և կարող են մեկը մյուսին տեղեկատվություն փոխանցել, որը ստեղծում է նաև կենտրոնացված ուսուցման միջավայր։