Աշակերտների աջակցությունը Արցախին

Մեր կրթահամալիրի աշակերտները միացան համահայկական նախաձեռնությանը, որը սկիզբ առավ մեր հայկական երկու հանրապետությունների համար ստեղծված այս օրհասական պահին։ Մեր աշակերտների՝ զինվորներին օգնելու ու հոգով նրանց կողքին լինելու ցանկությամբ և դպրոցի օժանդակությամբ, դեպի դիրքեր ճանապարհվեցին մեր երեխաների նախաձեռնությամբ հավաքված առաջին անհրաժեշտության ապրանքներն ու զինվորներին հասցեագրված իրենց նամակները։

Մեր սահմաններն ամուր են, թիկունքը պաշտպանված  ու սա այնքան, քանի կա հայը, Արցախն ու Հայաստանը։