Աշակերտներն աշակերտների համար․ 2022

Մեր կրթահամալիրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին կրկին կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին և Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Նշենք, որ ցուցահանդես–վաճառքից ստացվել է ընդհանուր 3.317.000 ՀՀ դրամ, որից մեր սաների ծնողների նվիրաբերած գումարը կազմել է 1.312.000 ՀՀ դրամ, աշխատողների նվիրաբերածը՝ 2.005.000 ՀՀ դրամ։