Վերապատրաստման դասընթացներ՝ մեր համալիրի ուսուցիչների համար

Աշնանային արձակուրդների ժամանակահատվածում մեր կրթահամալիրի ուսուցիչների համար անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ։

22-ժամյա դասնթացների հիմնական թեմաներին էին՝ «ՏՏ տեխնոլոգիաները ուսումնական գործընթացում», «Մանկավարժական հաղորդակցում, տեսակները» «Ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ ունեցող երեխաները դպրոցում, մանկավարժական աշխատանքների մոտեցումները», «Անցանկալի վարքի դրսևորումներ․ ինչո՞ւ են դրանք տեղի ունենում և ինչպե՞ս արձագանքել» և «Արտադասարանական աշխատանք, տեսակները, նպատակն ու խնդիրները, կազմակերպման ընթացքը»։

Վերապատրաստումներն իրականացվեցին մ․գ․ թ․ դոցենտ Գրետա Հակոբյանի, մ․գ․ թ․ դոցենտ Մարինե Մարությանի, ԿԶՆԱԿ-ի փորձագետ Լիլիթ Գրիգորյանի, ինչպես նաև մեր կրթահամալիրի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ տեխ․գ․թ․դոցենտ Արթուր Ավագյանի և նույն ամբիոնի ուսուցիչ Մարիա Լիսիցինայի կողմից։