Տարվա հաղթական մեկնարկ

Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի սաներ Աքսյան Նատալին, Հասրաթյան էրիկն  ու Մովսեսյան Ռաֆայելը հաղթական են մեկնարկել տարին։

Երկրորդ դասարանի աշակերտուհի Նատալի Աքսյանը  և 4-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Մովսեսյանը, որոնք Աբակ մենթալ թվաբանության ակադեմիայի սաներ են, 2020 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած GAJSMA 2020 մենթալ թվաբանության միջազգային հեռավար օլիմպիադայում արժանացել են առաջին կարգի մրցանակի։ Օլիմիպիադային մասնակցել են մենթալ թվաբանությամբ զբաղվող մոտ 1000 սան ամբողջ աշխարհից։

Իսկ 4-րդ դասարանի աշակերտ Հասրաթյան Էրիկը Տ․ Պետրոսյանի անվան Շախմատի տան կողմից կազմակերպված շախմատի երրորդ կարգի որակավորման մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Էրիկը շախմատով սկսել է զբաղվել 5 տարեկանից և շախմատիստ Լևոն Արոնյանի երկրպագուն է։

 Մենք շնորհավորում ենք մեր աշակերտներին ու հպարտանում ենք նրանց յուրաքանչյուր նվաճումով հուսով ենք, որ մեծագույն հաղթանակները դեռ առջևում են։