Անմահության հետքերով...

Խոր ցավով պետք է նշենք, որ Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների  ընթացքում անմահացավ մեր աշակերտի եղբայրը՝ Ալեն Մարգարյանը:  Անսահման լավատես, չափազանց հայրենասեր երիտասարդ, ում մեծագույն սերը Հայրենիքն էր, իսկ մեծագույն երազանքը՝ աշխարհը փոխել դեպի բարին: Ալենը ներկա և ապագա սերունդների ՀԵՐՈՍ հայի օրինակ է, որը պաշտպանում էր բոլորիս գոյությունը:

Ուսումնա-սպորտային համալիրը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է  հայտնում հերոսի ընտանիքին ու հարազատներին:

Հավե՛րժ փառք Հայրենիքի համար նահատակված բոլոր նվիրյալներին, որ զոհվեցին հանուն բոլորիս լուսավոր ապագայի:

Կարճ տեսանյութ Ալեն Մարգարյանի մասին. https://www.facebook.com/TERTam.arm/videos/354994459158478

https://www.aravot.am/2020/10/17/1144145/?fbclid=IwAR2EBQtY--MHx5G9F03Xp7DNTSnfjU7scr5H9BkXYxCkk0Vdls7BFlGdIao