Մեր սաները ԵՊԲՀ-ում ծանոթացան առաջին բուժօգնության հմտություններին

Ուսումնա-սպորտային համալիրի սաներն այցելել էին Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ մասնակցելու ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող  «Մասնագետ» ծրագրին։

Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական աշխատանքներին: Նրանց ներկայացվեց, թե ինչպես կարելի է արտակարգ իրավիճակներում ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով փրկել քաղաքացիների կյանքը՝ մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։

Աշակերտներն այցելեցին նաև ԵՊԲՀ թանգարան և «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ նրանք հնարավորություն ունեցան հետևելու տարբեր լաբորատորիաների աշխատանքներին:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

Նշենք, որ ԵՊԲՀ-ում իրականացվող «Մասնագետ»  ծրագրի նպատակն է խթանել ավագ դպրոցի աշակերտների՝ բժշկագիտական մասնագիտությունների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը,  ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։