Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Դեկտեմբերի 28-ին կայացավ Ուսումնա-սպորտային համալիրի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց հիմնարկի 2020-2021 թվականների գործունեությունը։

Ստորև ներկայացնենք համալիրի Հոգաբարձուների խորհրդի կազմը․

•տ․գ․թ․ Կարեն Մովսեսյան՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի գծով,

•ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր Սամվել Շուքուրյան` ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն,

•ֆ․մ․գ․թ․ Ռոբերտ Վարդանյան` «ՔՎԱՆՏ» վարժարանի տնօրեն,

•մ․գ․թ․, դոցենտ Հեղինե Խաչատրյան` ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան,

•մ․գ․դ, պրոֆեսոր Արմեն Գրիգորյան` Հայ-Ռուսական համալսարանի ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՀԱՕԿ փոխնախագահ։